top of page

ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության փաստի առթիվ քրեական գործ է հարուցել



«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:


«Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՀՔԾ-ից:


Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page