top of page

Արմեն Չարչյանն ազատության մեջ է

  • Jun 21, 2021
  • 1 min read

Արմեն Չարչյանն արդեն ազատության մեջ է: Այդ մասին Meduahub- ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի խոսնակ Ամելի Գևորգյանը:


Ավելի վաղ Արմեն Չարչյանի փաստաբան Ալեքսանյանը հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել «Իզմիրլյան» ԲԿ- ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նա նշել էր, որ միևնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։


Արմեն Չարչյանի ձերբակալությունը դատարանը երեկ ոչ իրավաչափ էր ճանաչել: «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page