top of page

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց



«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանն ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը: Գրավի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 15 հազարապատակի՝ 15 մլն ՀՀ դրամի չափով: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Արմեն Չարչյանն ազատ կարձակվի:


Ավելի վաղ հայտնել էինք, որ տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։


Ձայնագրության հրապարակումից ժամեր անց ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ՝ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։


Հունիսի 21-ին ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։




Kommentarer


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page