Search
Արմեն Չարչյանի կալանավորման որոշումն ապօրինի է, դատարանի որոշումը դեռ չենք ստացել․ փաստաբան
- Aug 23, 2021
- 1 min read

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը MediaHub-ին հայտնեց, որ դատարանի որոշումն աօպրինի է։
«Մենք անձեռնմխելիության հարցը բարձրացրել ենք։ Պարոն Չարչյանն ունի նոր կարգավիճակ, և նրան ազատությունից զրկելը հնարավոր է միայն ԱԺ-ի թույլտվությամբ։ Այդուամենայնիվ, դատարանը մեզ որոշումը դեռ չի տրամադրել»,- ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը հավելեց, որ Արմեն Չարչյանը դեռ ազատության մեջ է, սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի պատգամավորը ներկայանա ՔԿՀ։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։
Comments