top of page

Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վիճակը ծանր է. փաստաբան

  • Sep 12, 2021
  • 1 min read


Բացի սրտի խնդրից ու շաքարային դիաբետից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է նաև թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:


Նա տեղեկացրեց, որ այս պահին Արմեն Չարչյանը գտնվում Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում:


«Խափանման միջոցի հարցով երկու անգամ դիմել ենք դատարան` հրատապ նիստ հրավիրելու, բացի այդ, օգոստոսի 24-ին, երբ ստացանք բժշկական նոր փաստաթղթեր պարոն Չարչյանի վիճակի մասին, կրկին դիմեցինք հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ»,- ասաց փաստաբանը։


Նա նկատեց` մինչ օրս դատարանից լուր չեն ստացել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page