Search
Կալանավորումն անհամատեղելի է Արմեն Չարչյանի առողջական վիճակի հետ. Վարդևանյան
- Sep 3, 2021
- 1 min read

«Նպատակ է հետապնդվում Արմեն Չարչյանի առողջությունն ու կյանքը վտանգելու, և մենք հասել ենք այնպիսի աստիճանի, որ կալանավորումն անհամատեղելի է Արմեն Չարչյանի առողջական վիճակի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակն օրեր առաջ վատթարացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Այսօր, սակայն, նևան տեղափոխեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ են եկել «Հայաստան» խմբակցության պատգամավորները` ի աջակցություն Չարչյանին։
ความคิดเห็น