«Մենք աստիճանաբար կորցնում ենք ինքնապահպանության բնազդը». Արմեն Գևորգյան
- May 29, 2021
- 1 min read

Նախկին փոխվարչապետ, «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.
«Մենք աստիճանաբար կորցնում ենք ինքնապահպանության բնազդը։ Այսպիսով փորձանքը մոտեցնում ենք մեր տներին, մեր օջախներին։ Երկու օր է մարզերում էի ՝ Տավուշում, Գեղարքունիքում։ Հանդիպել եմ իմ թիմակիցների ու բազմաթիվ անծանոթ մարդկանց հետ։ Հակասական տրամադրությունների մեջ եմ, դժվար զսպվող զգացմունքների։ Այս մարդկանց աչքերում, մտքերում ես տեսնում են խորը անհանգստություն, տագնապ՝ վաղվա օրվա, իրենց ու երկրի ապագայի հանդեպ։
Սա այն Տավուշն է, այն՝ Գեղարքունիքը, այն գյուղերն ու քաղաքներն են, որտեղ մենք մեծ ծրագրեր էինք իրականացրել, կառուցել նոր ճանապարհներ, դպրոցներ, գործարաններ, հիվանդանոցներ, կահավորել մեր սահմանները, ապահովել խաղաղ կյանք։ Ու հիմա՝ այսօրվա իրականությունը։
Վերջերս մի առիթով գրել եմ, որ պետական ծառայողների համար ժամանակն է՝ կողմնորոշվելու և իրենց սկզբունքային որոշումը կայացնելու՝ ո՞ր ճանապարհով շարժվել առաջ։ Պետական համակարգում աշխատող հայրենասեր նվիրյալ պաշտոնյաներ՝ մի´ նույնականացեք Հայաստանի ամենախայտառակ կառավարման և ամենաողբերգական էջի հետ։ Ձեր առաքելությունը երկրին ծառայելն է, և ոչ թե իշխանության փրփուրներից կախված, երկիրը աղետի բերած մի պատահականությանը։ Ես ցավ եմ ապրում, որ նման ուղերձով դիմում եմ Ձեզ, բայց իրականությունն այլ տարբերակ չի թողնում։ Արեք Ձեր արժանապատիվ քայլը: Իրար ձեռք մեկնենք, որ կարողանանք միասին վերականգնել մեր երկիրը»։
Comments