top of page

Այսօրվա հանրահավաքը հույս է տալիս, որ Հայաստանն, այո՛, ունի նոր վերելքի և հզորացման ներուժ. Գևորգյան

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jun 18, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա հանրահավաքի էներգետիկան և ուժը մեծ հույսեր է տալիս, որ Հայաստանն, այո, ունի նոր վերելքի և հզորացման իրական ներուժ։


Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր եկել էին հրապարակ հետևելով իրենց խղճի թելադրանքին՝ առանց որևէ պարտադրանքի կամ վարչական ռեսուրսի կիրառման։


Շնորհակալ եմ պետական համակարգի այն բազմահազար ծառայողներին, որոնք աշխատանքից հետո եկան հրապարակ և իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ իրո´ք մտածում են երկրի ապագայի մասին։


Շնորհակալ եմ ոստիկանությանը՝ այսօրվա իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և միջադեպերի բացառման համար»։


Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page