top of page

Սա լինելու է ոչ թե «Հայաստանի», այլ՝ Հայաստանի հաղթանակը. Արմեն Գևորգյան

  • Jun 18, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«Քարոզարշավի վերջին րոպեներին ուզում եմ իմ անկեղծ շնորհակալական խոսքն ուղղել «Հայաստան» դաշինքի բոլոր կառույցներին, համակիրներին, մեր հազարավոր կամավորներին, մարդկանց, որոնք գիշեր-ցերեկ, ընդհանուր շահի գիտակցմամբ աշխատել են այս ողջ ընթացքում։ Սա կազմակերպվածության և պատասխանատվության բացառիկ օրինակ էր, որտեղ կար թե´ անհատական, թե´ թիմային մեծ աշխատանք։


Իմ խնդրանքն է՝ նույն ոգով գործել ընտրության օրը՝ մնալով բացառապես օրենքի շրջանակներում, չտրվելով որևէ սադրանքի և վերջնարդյունքում արձանագրենք մեր վստահ հաղթանակը։ Հաղթանակ, որը լինելու է բոլորինս, և որից շահելու են երկրի բոլոր քաղաքացիները, անգամ նրանք, ովքեր այս ընտրություններին իրենց քվեն տան այլ քաղաքական ուժի։ Սա լինելու է ոչ թե «Հայաստանի», այլ՝ Հայաստանի հաղթանակը»։



留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page