Որևէ մեկը չի կարող հստակ ասել, որ Հայաստանից գյուղեր, անկլավներ կանցնեն Ադրբեջանին․ Արմեն Գրիգորյան
- May 21, 2021
- 1 min read

«Սա պայմանագիր չէ, այլ գործընթաց սկսելու հայտարարություն»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է այս փաստաթղթի ստորագրման արդյունքում ՀՀ տարածքից գյուղեր, անկլավներ տրվեն Ադրբեջանին։
«Որևէ մեկն այս հարցերին չի կարող պատասխանել, հստակ պատասխան տալ՝ մենք ինչ ենք անում, ինչպիսի հստակ սահմաններ ենք ունենալու։ Պետք է բանակցվի, պետք է քննարկումներ անցնի»,- ասաց Գրիգորյանը։
Նա այս հանգամանքով պայմանավորեց իրենց այն ցանկությունը, որ բանակցությունները եռակողմ լինեն․ «Ի դեպ, Ադրբեջանը առաջարկում է, որ գործընթացները երկկողմ կատարվեն։ Մենք ամբողջովին կողմնակից ենք, որպեսզի այս գործընթացը եռակողմ լինի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Պետք է երկար բանակցություններ ընթանան։ Որևէ երկիր նման գործընթացները մեկ կամ երկու տարում չի անցել։ Սա երկար գործընթաց է և բոլոր հացերի պատասխանները ընթացքում է լինելու»։
Comentarios