Search
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
- Aug 19, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի փոխանախարարի պաշտոնից ու նորից Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել։
Որոշումներում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»։
Comments