top of page

Պատրաստ ենք բանակցել ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման շուրջ. Արմեն Գրիգորյան

  • Aug 20, 2021
  • 1 min read


Խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, իսկ դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ սա է մեր դիրքորոշումը։ Բայց մենք որևէ նման առաջարկ չենք ստացել։ Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում դրան:


«Վերջերս համանախագահները հայտարարությամբ են հանդես են եկել, արձագանքել ենք և պատրաստ ենք համապարփակ կարգավորման շուրջ բանակցել։ Դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը»,- նշել է ԱԽ քարտուղարը:


Ըստ Արմեն Գրիգորյանի խաղաղության պայմանագրի դետալներից է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը։


«Մենք դրան պատրաստ ենք, իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չէ»։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page