top of page

Հայաստան-Հունաստան-Կիպրոս դաշինքը՝ ընդդեմ պանթուրքական սպառնալիքի․ վերլուծություն

  • Jun 22, 2021
  • 1 min read



Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի հյուսիսային գրավյալ տարածքում դրոնների բազա ստեղծելու եւ Ֆամագուստա քաղաքի նախկին հանգստավայր Վարոշայի հետագա վերականգնման Անկարայի գործողությունները «սպառնալիք» է անվանել:


Թուրքիան շարունակում է կառուցել նոր կայսրություն՝ հենվելով պանթուրքական, նեոօսմանական քաղաքականության վրա: Թուրքական զորքերը տեղակայված են Կիպրոսի հյուսիսում՝ թուրքերով բնակեցված հատվածում և ցանկանում են կղզու հյուսիսը վերածել ռազմական պլացդարմի, ինչն անհանգստացնում է Հունաստանին, որն ունի պատմական լարված հարաբերություններ Թուրքիայի հետ:


Հունաստանը փորձում է դիմագրավել թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականությանը Միջերկրական ծովում և այս առումով փնտրում է դաշնակիցներ: Հայաստանը կարող է միանալ Հունաստան-Կիպրոս տանդեմին՝ ընդդեմ թուրքական էքսպանսիայի, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնում է նաև Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:


Հունաստան-Կիպրոս-Հայաստան կոալիցիան կարող է դիմագրավել պանթուրքական սպառնալիքին Հունաստանում և Կիպրոսում բնակվում են հայ համայնքներ, որոնք կապող օղակ են երկրների միջև: Միջազգային հարթակներում Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը կարող են բարձրացնել սուր հարցեր՝ կապված թուրքական գործողությունների հետ, այդ թվում Պոնտոսի հույների ցեղասպանության, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիայի հարցերը:


Հայաստան-Հունաստան-Կիպրոս դաշինքից Երևանը կարող է քաղել ռազմաքաղաքական, տնտեսական դիվիդենտներ՝ ներդրումների տեսքով, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, հունական ռազմական հաստատություններում հայ սպաների վերապատրաստման առումներով Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և ՆԱՏՕ-ական զինվորական փորձը կարող է միայն ուժեղացնել հայկական զինված ուժերը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և Ադրբեջանը լայնորեն օգտագործում է թուրքական մասնագետներին, ռազմական արտադրանքն ու համատեղ զորավարժություններ է անցկացնում թուրքական զորքերի հետ:


Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի նախաձեռնող, քանի որ տարածաշրջանում արագ, դինամիկ փոփոխություններ են կատարվում՝ստեղծվում են նոր կոալիցիաներ, դաշինքներ: Թուրքիան երկարաժամկետ հեռանկարում շարունակելու է սպառնալիք ներկայացնել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի համար:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page