Search
Խնդրում եմ իրավապահներին վերանայել պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելու փաստը. ԵՊԲՀ ռեկտոր
- Jun 19, 2021
- 1 min read

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելու փաստը և բժշկին ազատ արձակել:
Լինելով բժիշկ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել և հավաստիացնել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժանի է հատուկ վերաբերմունքի»:
Comments