Վախճանվել է «Արմենպրեսի» նախկին գլխավոր խմբագիր Նորա Մելիքյանը
90 տարեկանում վախճանվել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության երկարամյա աշխատակից, նախկին գլխավոր խմբագիր Նորա Մելիքյանը:
Նորա Մելիքյանը 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը: Պրակտիկան անցկացրել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» և «Բանվոր» թերթերում:
1954 թվականից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում որպես թղթակից, 1977-79 թթ. որպես գլխավոր խմբագիր: Մելիքյանը «Արմենպրես»-ում աշխատել է մինչև 2003 թվականը:
Comments