Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել
- Jun 1, 2021
- 1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով Արմինե Սաֆարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 24-ի ԲԴԽ-33-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմինե Սաֆարյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է փաստաթղթում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 27-ի ԲԴԽ-34-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Աշոտ Ջավախյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:
Comments