top of page

Արմեն Սարգսյանը դատարանների նախագահներ է նշանակել

  • Jul 20, 2021
  • 1 min read


Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմիդա Ոսկանյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի նստավայրից:


Մեկ այլ հրամանագրով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Աննա Արզումանյանը։


Նախագահի ևս մեկ հրամանագրով Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։


Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գոհարիկ Խաչատրյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page