top of page

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ․ կստորագրեն հուշագիր

  • Oct 10, 2021
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ:


ՆախՍարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր:


Նշվում է, որ այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:


Հանդիպմանը կհետևի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page