Search
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ
- Oct 22, 2021
- 1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թվիթերի իր էջում շնորհավորել է հայկական արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Սիրելի Քիմ Քարդաշյան, ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու, հիանալի զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք»,- գրել է ՀՀ նախագահը։
Comments