Արմեն Սարգսյանը օտարել է Երևանի կենտրոնում գտնվող իր անշարժ գույքը․ ինչ ունեցվածք ունի նա
- Jun 3, 2021
- 1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թվականի համար՝ որպես անշարժ գույք, հայտարարագրել է 2 առանձնատուն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Տարեսկզբին նախագահը Երևանի Կենտրոն վարչական շրջանում հայտարարագրել է բնակարան բազմաֆունկցիոնալ շենքում, որը տարեվերջին բացակայել է։
Սարգսյանը հայտարարագրել է նաև RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2014թ-ին։ Նախագահը տարեսկզբին ունեցել է 1,279,500 դրամ ավանդ, որը տարեվերջին կազմել է 1,395,600 դրամ, իսկ 15,905 դոլարի ավանդը տարեվերջում առկա չի եղել։ Որպես բանկային հաշիվների մնացորդներ նախագահը հայտարարագրել է 4,200,000 եվրո, 300,000 դոլար, 201,000 ռուբլի, 7,327,000 դրամ, 95,000 Ֆունտ ստերլինգ։
Արմեն Սարգսյանի ունեցած կանխիկ գումարն ավելացել է, մասնավորապես, տարեսկզբին վերջինս ունեցել է 45,000 եվրո կանխիկ գումար, իսկ տարեվերջին՝ 105,000 եվրո։ Նախագահն աշխատավարձի վարձատրություն ստացել է 12,210,672 դրամ, իսկ որպես այլ եկամուտ, որը ստացել է ՎՏԲ բանկից՝ 116,132 դրամ։ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը հայտարարագրել է բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, որը ժառանգություն է ստացել։ Նա հայտարարագրել է 3 մեքենա՝ «CADILLAC», «BENTLEY» և «HONDA» մակնիշների։
Որպես բանկային հաշիվների մնացորդներ նախագահի տիկինն հայտարարագրել է 125,000 եվրո, 15,000 ֆունտ ստերլինգ և 220,000 դոլար, իսկ կանխիկ գումար՝ 3,000 եվրո։
Comentários