Առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ. Արմեն Սարգսյանը՝ Կիպրոսի նախագահին
- Sep 27, 2021
- 1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
«Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ ընդհանուր քաղաքակրթական արժեքների, դարավոր բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ, որը համատեղ ջանքերով կհամալրվի նոր գաղափարներով ու նախաձեռնություններով։
Լիահույս եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխըմբռնումն այսուհետ ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հայ-կիպրական փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն Կիպրոսի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև՝ անգնահատելի ավանդ երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում»,-նշվում է շնորհավորական ուղերձում:
Comments