top of page

Նախագահ Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին

  • Aug 1, 2021
  • 1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին:


Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական կապերը և փոխգործակցությունը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page