top of page

Բանաստեղծ Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի ՍԲ Հովհաննես եկեղեցում

  • Jul 30, 2021
  • 1 min read


Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Հայաստանի գրողների միությունից Երևանի քաղաքային պանթեոն:Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:


Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է թաղման հանձնաժողով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ:


Հանձնաժողովը կղեկավարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page