top of page

Բազմաթիվ իրանցիներ անվճար պատվաստվում են Հայաստանում․ ՀՀ-ն ունի՞ բավականաչափ պատվաստանյութ

  • May 21, 2021
  • 1 min read



Covid 19-ի դեմ պատվաստումների շարժական կետերի մոտ այս օրերին կարելի է տեսնել բազմաթիվ իրանցիների։

MediaHub․am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե արդյոք օտարազգի ներկայացուցիչների համար պատվաստումն անվճար է, և եթե այո, ապա Հայաստանն ունի՞ բավականաչափ պատվաստանյութ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ արտասահմանցիներն ստանան այն։ Մեր հարցին ի պատասխան՝ խոսնակը պատասխանեց հարցով՝ «օտար երկրում ապրող հայը միայն նրա համար որ հայ է, զրկված կլինի՞ պատվաստվելուց»։ Ապա հավելեց, որ այո՛, Հայաստանն ունի բավականաչափ պատվաստանյութ և հիմա էլ մի շարք երկրների հետ բանակցությունների մեջ է։


Այժմ Հայստանում Covid 19-ի դեմ պատավաստումներն անվճար են և կամավոր։ Յուրաքանչյուր 18 տարին լրացած անձ կարող է ստանալ համապատասխան պատվաստանյութը։ Նշենք, որ մինչ օրս Հայաստան է ներմուծվել երեք տեսակի պատվաստանյութ` AstraZeneca, Sputnik V և CoronaVac ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page