top of page

Մենք չենք գալիս 7- 10 տոկոս հավաքելու, գալիս ենք իշխանություն վերցնելու․ Արսեն Բաբայան

  • Jun 2, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմը» չի գալիս 7 կամ 10 տոկոս հավաքելու, այլ գալիս է իշխանություն վերցնելու։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսում» հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը։


Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմը» երկկողմանի շահավետ գործակցության դաշինք է՝ ունակ լուծելու այն խնդիրները, որոնք առաջացրել են այս իշխանությունները։


«Մենք դաշինքով կարող ենք լուծել բոլոր խնդիրները»,- նշել է նա։


Հարցին՝ եթե ընտրությունից հետո անհրաժեշտություն լինի կոալիցիոն իշխանություն ձևավորելու, ապա ո՞ր ուժի հետ կգնա «Պատիվ ունեմ» դաշինքը, Արսեն Բաբայանը պատասխանել է․


«Մենք ոչ մի դեպքում հուշագիր չենք կնքի գործող իշխանության հետ։ Դեռ պետք է սպասենք ընտրություններին, գուցե կոալիցիա կազմելու անհրաժետություն չլինի, և մենք միայնակ իշխանություն կազմենք»,- ասել է պատգամավորի թեկնածուն։


Մեկ այլ հարցի, թե ո՞րն է Արցախյան խնդրի լուծման՝ «Պատիվ ունեմ» դաշինքի տեսլականը, Արսեն Բաբայանը պատասխանել է, որ Արցախի ինքնորոշման հարցը պետք է լուծվի լուրջ դիվանագիտական աշխատանքի արդյունքում։


«Իսկ բանակի վերակառուցումն իրականացնելու ենք լավ տնտեսություն ունենալով, որովհետև տնտեսությունն է ապահովելու մեր հարուստ բանակ ունենալը»,- կարծիք է հայտնել նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page