top of page

Ցավ եմ ապրում տեսնելով՝ ինչպես է արժեզրկվել դատախազությունը. Արսեն Բաբայան

  • Jul 12, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«Այսօր սահմանադրական դատարանում էի: Հարցերին պատասխանում էր գնդապետի ուսադիրներով մի բարձրաստիճան դատախազ: Կոնկրետ չգիտեմ՝ ով է, ինչ է աշխատում: Ակնհայտ էր, որ գրագետ դատախազ է: Իսկ գրագիտությունը վկայում է այն մասին, որ նախկիններից մնացած դատախազ է: Ինչպես ասում է կապիտուլյանտը՝ նախկինների մնացուկ:


Այդ գրագետ դատախազը պատասխանելով բռնության սպառնալիքին վերաբերվող հարցին մոտավորապես այսպիսի միտք արտահայտեց. մուրճը ձեռքիդ բռնության կոչերը բռնության կոչեր չեն, եթե այդ կոչերն անելուց հետո լեզուդ կծել ես:


Նայում էի գնդապետ դատախազի դեմքին ու ցավ ապրում: Ցավ էի ապրում տեսնելով, թե ինչպես են նախ դատախազությունը արժեզրկել, հետո՝ այդ գրագետ գնդապետ դատախազին պատվազրկել»:


Իսկ ամենավատն այն էր, որ դատախազի դեմքին գրված էր, որ ինքը գիտակցում և ամաչում է»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page