top of page

Քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին․ Բաբայան

  • Aug 14, 2021
  • 1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«Երբ հանրային բարձր պաշտոնյան բացահայտ ստում է, ուզում ես բռնես ու մի լավ քոթակես, բայց հիշում ես, որ ծեծը կամ մարմնական վնասվածք հասցնելը նախատեսում է քրեական պատաախանատվություն:


Մտածում ես այդ դեպքում յոթ հարկանի հայհոյանք հնչեցնես ստախոս բարձրաստիճան պաշտոնյաի հասցեին, բայց հիշում ես, որ բոլորովին վերջերս այս իշխանությունը քրեական պատասխանատվություն նախատեսեց նաև դրա համար:


Քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին: Չի կարող որևէ կերպ իր արդարացի զայրույթը սպառել:


Ուստի այս պարագայում անհրաժեշտություն է դարձել հանրային պաշտոն զբաղեցնողի կողմից ստելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page