top of page

Թալանել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի բնակարանը. «Shamshyan.com»

  • Jul 13, 2021
  • 1 min read


Հուլիսի 12-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Արսեն Նիկողոսյանը և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպաս նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությմաբ։


Ա. Նիկողոսյանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։


2020 թվականի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մասնակի բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page