top of page

Խաղաղություն կառուցելու համար պարտավոր ենք ուժեղանալ. Թորոսյանը՝ արցախյան երրորդ պատերազմի մասին



ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի ապրեցինք անցյալ տարվա այս օրերին։


Դժվար է ըստ արժանվույն գնահատել բոլոր ճակատում կռվածների և թիկուքում նրանց համար «կռիվ տվածների» անձնազոհությունը։


Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը։


Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո։


Բայց պարտավոր ենք. պարտավոր ենք բոլոր զոհերի վառ հիշատակի, նրանց երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների համար։ Պարտավոր ենք երկիրը հզորացնել և շենացնել։ Պարտավորենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար, որպեսզի այլևս երբեք նման արհավիրքի առաջ չկանգնենք։


Փա՜ռք հերոսներին, հավերժ փառք…


Հ.Գ. նկարում 2020թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի բժշկական կենտրոնի նկուղում տեղակայված վիրահատական բաժանմունքն է»



։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page