top of page

Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին

  • Sep 3, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։


ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Վարժանքի մեկնարկից առաջ նախապես ծավալված ուսումնական կետերում և վրանային ավաններում բարձրաստիճան հյուրերին են ներկայացվել հրդեհաշիջման, փրկարարական, սակրավորական, տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու աշխատանքների համար կիրառվող նորագույն տեխնիկական և նյութական միջոցները, անօդաչու թռչող սարքերը և այլն։


Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել է պայմանական երկրաշարժ։ Ներգրավված էր 150 ծառայող փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներից: Գործնական վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page