Search
Ովքեր չեն լինի ՔՊ ցուցակում
- May 26, 2021
- 1 min read

Արտահերթ ընտրությունների նախաշեմին «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է ձևափոխվել։ Միայն այսօր՝ մայիսի 26-ին, խմբակցության երկու պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև Սասուն Միքայելյանը, Սոֆյա Հովսեփյանը ավելի վաղ։
Վահագն Ալեքսյանյանը ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՔՊ ցուցակում չեն լինի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ավելի վաղ մամուլը գրեց, որ արտահերթ ընտրություններին չի մասնակցի նաև Սիփան Փաշինյանը։
Comments