Search
283 արտակարգ դեպք. ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը
- Jun 14, 2021
- 1 min read

Հունիսի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 613 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 199 հրդեհի, 2 փլուզման, 2 ուժեղ կարկուտի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 173 կենցաղային կանչ. տուժել է 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Արձանագրվել է թունավորման 10 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք:
Comments