top of page

Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի հրթիռակոծված դպրոց և մասնակցել «Առաջին զանգի» արարողությանը

  • Sep 1, 2021
  • 1 min read


Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N 10 դպրոց և մասնակցել «Առաջին զանգի» արարողությանը:


Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին գիտելիքի և դպրության տոնի առթիվ՝ պետական նախարարը համոզմունք է հայտնել, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, որակը դրանից չի տուժելու:


«Համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերաձևել կրթության որակի հանդեպ ունեցած մեր պատկերացումներն ու մոտեցումները: Մեր վճռականությունն ու կամքը բազմապատկվել են պատերազմից հետո, որպեսզի մենք արժեք ստեղծենք ու փոխանցենք մեր սերունդներին: Դպրոցի կարևորագույն առաքելությունն է սերմանել այն ծառայողական արժեքաբանությունն ու մտածողությունը, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեցվեն Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա ծառայություն է Հայրենիքին, դպրոցը ծառայության սկիզբն է ու դպրանոցը»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:


Պետական նախարարը վստահեցրել է, որ ԱՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու կրթության ոլորտում հիմնարար ու մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման ու նյութական ապահովվածության, շենքային պայմանների բարելավման և ուսումնական պարագաներով համալրման տեսանկյուններից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page