Արտակ Զաքարյանը կոչ է անում բացատրական աշխատանքներ իրականացնել Փաշինյանին ընտրող քաղաքացիների հետ
- Jun 7, 2021
- 1 min read

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասվում է․
«Նիկոլի հույսը՝ անգրագիտությունը, նյութապաշտությունն ու խավարամտությունն է։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտությունը (երբ չի իրացվել տվյալ անձի կրթության իրավունքը) կազմում է շուրջ 20%: 2018-21թթ. մենք տեսանք նաև պետության գլոբալ անվտանգության համար՝ կրթական ցածր մակարդակի սպառնալիքը։
Հենց միայն այն հանգամանքը, որ անգրագետ անձը իր անվտանգությունը կարող է վստահել երկրի անվտանգությունը բացարձակ ձախողած նիկոլին, դա արդեն իսկ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։
Հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա վերցնի Նիկոլի 20%-ոց ընտրազանգվածից ցանկացած մեկի նախընտրությունը փոխելու ծանր, բայց անչափ կարևոր աշխատանքը։
Նիկոլիզմից հրաժարվելը և նրա դավադիր վտանգները բացատրելն այսօր դարձել են ազգային անվտանգության հարց։
Խնդրանքս վերաբերում է բոլոր պատասխանատու քաղաքացիներին. գտե՛ք ձեր շրջապատում նիկոլ ընտրող մեկ քաղաքացու, և փաստերով ու բացատրական աշխատանքով բացեք նրա աչքերը, փոխեք նրա մեջ նստեցրած նիկոլա-սատանայական կեղծիքն ու մանիպուլյացիան։
Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև նիկոլիզմի երկրորդ ալիքից հետո՝ Հայաստան այլև չի լինի»։
Comentários