Search
Փրկենք Հայաստանն այս ճահճից, որում բոլորս աստիճանաբար խեղդվում ենք. Արտակ Զաքարյան
- Jun 15, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած ասուլիսում ամփոփեց քարոզարշավի ութ օրը և խոսեց հետընտրական հնարավոր զարգացումների մասին: Արտակ Զաքարյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ձախողման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, որի հետևանքով էլ կրեցինք տարածքային, տնտեսական, պատմական, մշակութային կորուստներ:
«Փրկենք և դուրս բերենք Հայաստանն այս ճահճից, որի մեջ բոլորս աստիճանաբար խեղդվում ենք»,- ասել է Արտակ Զաքարյանը:
Զաքարյանի խոսքով՝ ընտրություններով գիտակից հանրությունն իր ձայնն է տալու այն քաղաքական ուժերին, որոնք կարող են ապահովել անվտանգ ու խաղաղ ապագա:
Comments