Չկա Նիկոլ, չի լինի նաև նոր պատերազմ. Արտակ Զաքարյան
- Jun 7, 2021
- 1 min read

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլից կրկին պատերազմի հոտ է փչում.
Թուրքիան և Ադրբեջանը խաղարկում են հակահայկական հաջորդ սցենարը։ Այս անգամ ևս, ինչպես անցյալ տարվա պատերազմում էր՝ կրկին օգտագործելով Նիկոլի ֆակտորը։
Նիկոլը թուրքերին պետք է, որպեսզի Հայաստանը չօգտագործի արդյունավետ կառավարման իր ռեսուրսները, ինչպես նաև ռազմա-քաղաքական և դիվանագիտական լծակները։ Վարչապետի պաշտոնում Նիկոլը շատ հարմար թեկնածու էր, և առաջիկա հնարավոր պատերազմում էլ թուրքերը կարծում են, որ Նիկոլը պետք է լինի Հայաստանի վարչապետը։
Հետպատերազմական իրավիճակում, կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ խնդրեց՝ իրավիճակը շտկելու համար, սակայն իրականում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն ավելի ծանրացրեց։
Կապիտուլյանտի վարչապետությամբ, վերջին վեց ամիսներին թուրքերը ամրապնդվել են Հայաստանում, վերահսկում են հայկական բանակի և քաղաքացիների ամբողջ շարժը, չեզոքացրել են արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը։ Փաստացի ԱԳՆ գոյություն չունի, բանակը ճնշվում է, ոստիկանությունը զբաղված է նիկոլիզմով և ցուցարար բերման ենթարկելով։ Տնտեսություն չկա, իսկ Հայաստանի ռազմական կարողություններն էապես նվազել են։
Սյունիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքն օկուպացնելու ծրագիրն այսօր թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախն է դարձել։ Միակ խոչընդոտը՝ ռուսների ռազմական ներկայությունն է։
Կապիտուլյանտ Նիկոլի առջև թուրքերը, ամեն կերպ վերընտրվելու խնդիր են դրել։ Նիկոլի վերջին հիստերիկ ելույթներից, անհավասարակշիռ քայլերից, քաղաքական շոուներից, նախկին-ներկա բաժանումներից դա երևում է։
Չկա Նիկոլ, չի լինի նաև նոր պատերազմ»։
Comments