top of page

Նիկոլի համար սկզբունքներ, սրբություններ, արժեքներ գոյություն չունեն, հնարավոր են բախումներ. Զաքարյան

  • Jun 16, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ստեղծված իրավիճակում, նիկոլածին դավաճանական «իշխանությունները», ընտրությունները կեղծելու կամ, ծայրահեղ դեպքում՝ տապալելու սցենարներ են մշակել։ Այն, որ դավաճան կապիտուլյանտը, նույնիսկ կեղծելով, այլևս իշխանություն չի ունենալու՝ ակնառու փաստ է։ Սրանց մնացել է միայն ընտրության ընթացքում խժդժություններ ու հետընտրական բախումներ հրահրելը։ Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հրահրել՝ ընդհուպ մինչև տարբեր քրեա-քաղաքացիական զինված խմբերի ներգրավվմամբ։

Նիկոլի համար սկզբունքներ, սրբություններ, արժեքներ գոյություն չունեն։ Հայաստանն ու հայ ժողովուրդը նրա համար «расходный материал» են։ Պետք լինի, մինչև վերջին մարդուն կամ ամենամեծ սկզբունքները վարի կտա՝ հանուն իր կաշին փրկելու։ Հետընտրական ամենավատ զարգացումներին, ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն։ Ներթին թուրքն արյան ծարավ ունի»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page