Նիկոլի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար «ապագա կա՛». Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կապիտուլյանտ Նիկոլն ասում էր, որ ստորագրելու է կոմունիկացիաները բացելու մասին փաստաթուղը՝ պնդելով, որ դա 100%-ով Հայաստանի շահերից բխող թուղթ է: Թուրքիան և Ադրբեջանը շարունակ պնդում են, որ այսպես կոչված Զանգեզուրի 43 կիլոմետրանոց միջանցքը պետք է բացվի: Դա ամրագրել են նաև հունիսի 15-ին, հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական նոր դեկլարացիայում:
Առաջիկայում տարածաշրջանային կոմունիկացիաների համար սկսվելու է կատաղի պայքար: Իսկ Սյունիքի միջանցքը վերահսկելու համար Թուրքիան ամեն ինչ է անելու, ընդհուպ մինչև չի բացառվում նոր ռազմական ավանտյուրաներ:
Ստացվել է, որ Հայաստանի քաղաքացիների 20-25%-ն իրենց ձայնը տվել են տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության մեծացմանը: Սրա մասին բազմիցս ասել ենք, բայց...
Այնպես որ Նիկոլի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար “Ապագա կա Ապագա”:»
Comentários