top of page

Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումն ակնհայտ է. Զաքարյան

  • Jul 9, 2021
  • 1 min read

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, նրա վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում։ Առայժմ դա իրականացվում է անհայտ ծագման ու կասկածելի շահերով առաջնորդվող, ադրբեջանական նավթամուղի պաշտպան ոմն մեկի խմբակի կողմից։


Լավ եք անում, վաճառեք Հայաստանն ու Արցախը, ամբողջությամբ դրեք թրքա-օտարականների ոտքերի տակ։ Երկիրը դարձրեք միջազգային փալաս՝ ձեր տեսակին հարիր, իսկ հետո փախեք երկրից։ Փախեք, որովհետև հետո իրավունքի ուժ թողած չեք լինելու, որ ձեզ՝ նվաստներիդ պաշտպանող ինստիտուտ լինի։


Եթե որևէ մեկը, որևէ ժողովրդավար երկրում, բարձր դատարանի դեմ սպառնալիքներ հնչեցներ, պատկան մարմիններն անմիջապես կզբաղվեին նրանով։

Կապիտլյանտական լկտիությունը սահմաններ չի ճանաչում»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page