Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն և ռազմավարություն. Վահե Դավթյան
- Sep 1, 2021
- 1 min read

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մոսկովյան այցի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի օրակարգում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարց չկա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը զարգացնում է խաղաղասիրական հռետորաբանությունը:
Ռուսաստանը լավ է հասկանում, որ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանը տարածաշրջանից։ Այն նաև հակասում է Ռուսաստանի տրանսպորտային լոգիստիկ շահերին։ Մեղրիով անցնող տրանսպորտային միջանցքը լուրջ հարված է հասցնելու միջազգային ռազմավարական՝ Հյուսիս-հարավ նախագծին, որի նախաձեռնողներից մեկը հենց Ռուսաստանն է։
Արարատ Միրզոյանի մոսկովյան այցը, հնչեցրած ուղերձները և հեռանկարները MediaHub-ի հետ վերլուծել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments