top of page

Արտառոց ավտովթար Վարդանանց փողոցում (լուսանկարներ)

  • May 18, 2021
  • 1 min read

Վարդանանց փողոցի թունելն այսօր տևական ժամանակ միակողմանի անանցանելի էր, ինչի հետևանքով խցանում է առաջացել։ Բանն այն է, որ բեռնատար մեքենան թունել մուտք գործելիս արգելափակվել է։ Վթարի հետևանքով վնասվել է բեռնատարի վերնամասը։ Տուժածներ չկան։


Թունելներով երթևեկելու համար կա մեքենայի բարձրության սահմանափակում։ Վթարված բեռնատարը, ինչպես երևում է, տվյալ թունելի համար թույլատրելիից ավելի բարձր թափք է ունեցել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել։ Վարդանանց փողոցի թունելի բարձրությունը 3.5 մետր է։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page