Search
Արտաշատում քրեական հեղինակությունների միջև միջադեպ է եղել․ հայտնի են մասնակիցները
- Sep 9, 2021
- 1 min read

Արտաշատում գիշերը միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն։
MediaHub.am-ը միջադեպի առնչությամբ պարզաբանում խնդրեց ոստիկանությունից։ Մեր հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին․ «Ձեր կողմից նշված միջադեպի վերաբերյալ ոստիկանության տարածքային բաժնում համապատասխան գործողություններ են իրականացվում»։
MediaHub-ին միջադեպի առնչությամբ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ միջադեպը տեղի է ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև․ «Յուվեցի Կարոյի» և «Գազի Հովոյի» որդիները «հաշիվներ պարզելու» համար հանդիպել են։
Հանդիպմանը ներկա են եղել քրեական աշխարհի այլ ներկայացուցիչներ ևս, սակայն ոստիկանները միջամտել են և կանխել դեպքերի հետագա զարգացումը։
Comments