top of page

Տղամարդը փորձել է «Արթիկ» ՔԿՀ-ի տարածք նետել 2 փաթեթ

  • Sep 13, 2021
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հնարավոր ներնետումը կանխելու նպատակով սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ից մինչև 21։00-ն իրականացրել են դարանակալում հիմնարկի 5-րդ և 6-րդ տեղամասերի միջնամասում։


Նույն օրը՝ ժամը 20։55-ի սահմաններում, նկատել են արգելապատնեշին մոտեցող տղամարդու, որն իր մոտ եղած 2 փաթեթները փորձել է նետել հիմնարկի տարածք, ինչն էլ կանխվել է ծառայողների կողմից։


Քաղաքացի Հ․ Գ․-ի մոտից առգրավված փաթեթների զննությամբ հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, 2 լիցքավորման լար և լիցքավորման լարի փոխանցիչ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page