Արցախում պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (լուսանկարներ)
- Jun 21, 2021
- 1 min read

Այսօր՝ հունիսի 21-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ երիտասարդներ պահանջել են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, երկու քաղաքացի հացադուլ է հայտարարել: Այս մասին Medihub- ի հետ զրույցում պատմել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:
Արցախցիներին վրդովեցրել է, որ երեկ նախագահ Հարությունյանը ՔՊ-ի նախընտրական շտաբում է եղել, աջակցել Նիկոլ Փաշինյանին ու այսօր էլ շնորհավորական ուղերձ է հղել նրան ընտրություններում հաղթելու առթիվ:
Հանրահավաքին հաջորդել է քաղաքացիների` դեպի նախագահական նստավայր առաջանալը: Հանդիպելով ոստիկանների դիմադրությանը` քաղաքացիները հետ են քաշվել:
Նախագահականի աշխատողները կապ են հաստատել Հարությունյանի հետ, իրազեկել կատարվածի մասին, ինչին ի պատասխան նախագահ Հարությունյանը խոստացել է վաղը Ստեփանակերտ ժամանելուն պես հանիպել քաղաքացիներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Հավաքին մասնակցել է 1000- ից ավելի մարդ: Քաղաքացիները հեռացել են հրապարակից վաղը՝ հունիսի 22- ին, ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում նորից հանդիպելու համար




Նյութի հեղինակ՝ Անի Մարտիրոսյան
Comments