top of page

Արթուր Դավթյանը ՌԴ-ում քննարկումներ է ունեցել Իտալիայի գլխավոր դատախազի հետ

  • Jul 8, 2021
  • 1 min read


Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր երկկողմ հանդիպում է ունեցել Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ:


Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության բնագավառում գործընկերային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ Հայաստանը և Իտալիան ստորագրել են մեծ թվով միջազգային պայմանագրեր Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում քրեական գործերով իրավական փոխօգնության ցուցաբերման բնագավառում, իսկ փաստաթղթերի փոխանցման արդյունավետորեն գործող դիվանագիտական, Ինտերպոլի հաղորդակցման ուղիները հնարավորություն են տալիս ժամանակին կապ հաստատել երկու պետությունների կենտրոնական մարմինների միջև և տրամադրել փոխադարձ օգնություն։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page