top of page

«Կա մեկ մեղավոր և դա Նիկոլ Փաշինյանն է ու իրեն ծառայող պետական չինովնիկները». Արթուր Ղազինյան

  • May 27, 2021
  • 1 min read

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էևում գրառում է կատարել, որում ասել է.


«Սեփական կառավարչական իմպոտենտությունը գործող իշխանությունները ուզում են արդարացնել ամեն գնով. մեղավոր են բոլորը, բայց հատկապես ռուսներն ու ՀԱՊԿ-ը։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվում. Ալիև-Փաշինյան համատեղ գործարք, որի նպատակը Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության կողմ դարձնելն ու Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելը։

Ասել եմ մեկ անգամ, կրկնեմ. Ալիևի ու Փաշինյանի թիրախում Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունն ու հայ-ռուսական հարաբերություններն են, ինչի շրջանակներում մեղավոր է նշանակվում Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։

Մինչդեռ մեր ռազմավարական գործընկերների առաքելությունը մեզ աջակցելն է, օժանդակելը, բայց որ երբեք մեր փոխարեն կռվելը։ Եթե Հայաստանը չի դիմադրում և թույլ է տալիս, որ թշնամական զորքը անարգել մուտք գործի Հայաստան, սպանի մեր դիրքապային, ծեծի ու ստորացնի, մեր տարածքում զինաթափի ու գերեվարի մեր զինվորներին, ապա այս իրավիճակում Ռուսաստանը պետք է համարի, որ Հայաստանը համաձայն է այս ամենի հետ և սկսի մտածել իր շահերի պաշտպանության մասին։

Այս իրավիճակում կա մեկ մեղավոր և դա Նիկոլ Փաշինյանն է ու իրեն ծառայող պետական չինովնիկները։

Հասունանում է համազգային ընդվզումը . . .»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page