top of page

Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն․ Ղազինյան

  • Sep 12, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ապագայում հարուցվելիք քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն:


Նախնական տեղեկություններով Հայաստանի ինքնիշխան տարածքները Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին են հանձնվել Ալիևի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիմքով՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով, որում առկա են ՀՀ քր. օր.-ի 299 և 308 հոդվածի երկրորդ մասի (պետական դավաճանություն և պաշտնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներ:


Արդեն 1 ամիս է ադրբեջանցիներն ահաբեկում են Նիկոլ Փաշինյանի իրենց նվիրած Գորիս-Կապան մայրուղիով երթևեկող ՀՀ քաղաքացիներին, այսօր էլ արգելափակել են դավաճանաբար թշնամուն հանձնված ճանապարհով երթևեկող իրանական բեռնատար մեքենաների ազատ տեղաշարժը:


Բոլոր պետական դավաճանները պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու»։



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page