Search
Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ
- Sep 22, 2021
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Իշխանության անդամները դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը, իսկ ընդդիմությունը լքեց նիստերի սենյակը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արթուր Ղազինյանի թեկնածությանը իշխանականները դեմ են հատկապես այն պատճառով, որ նա Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով․ «Դահիճն այցելել է իր զոհերի շիրիմին»։
Բացի այդ, ՔՊ-ականների համար անընդունելի է այն հանգամանքը, որ Ղազինյանը մասնակից էր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած շշանետումներին։
Հավելենք, որ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության համար անցկացվելիք հաջորդ նիստը կլինի սեպտեմբերի 28-ին։
Comments