Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից
- Jun 13, 2021
- 1 min read

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ընտրանու նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է «Ցյուրիխի» մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է Պետրոսյանի պայմանագրի ժամկետները:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր: Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2016-2018 թվականներին:
Comments