Արթուր Վանեցյանի կարևոր առաջարկը․ «Politik.am»
- May 10, 2021
- 1 min read

Հայաստանի պատմության ընթացքում բոլոր ընտրություններից առաջ իշխանությունները կարողացել են պառակտել իրական ընդդիամադիր ուժերին ու, ի վերջո, ստացվել է այնպես, որ ընդդիմադիրները քարոզարշավի ամբողջ ընթացքում պայքարել են միմյանց դեմ և ոչ թե գործող իշխանությունների։
Այս ընտրությունները կարևոր են նրանով, որ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի իրական ընդդիմադիր ուժերը համախմբված լինեն։ Միայն լայն համախմբման դեպքում հնարավոր կլինի ապահովել հաղթանակ առաջիկա ընտրություններում։
Ընդդիամդիր ուժերի մի քանի դաշինքով գնալն առավել դժվարացրել է առնվազն իրար չխանգարելը։ Վերջին օրերին արդեն իսկ նկատվում էին քննարկումներ, որոնց ծավալման դեպքում իշխանությունները կարող էին հանգիստ լինել սպասվող արդյունքների մասով։
Մեր երկրում ձևավորված արատավոր այս պրակտիկան առաջին անգամ չեզոքացրեց ընդդիամդիր առաջնորդ Արթուր Վանեցյանը։ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ձևավորումից հետո շատ խոսվեց այն մասին, որ այն լինելու է իրականում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի մրցակիցը։
Օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Վանեցյանը կարևորագույն հայտարարություն արեց․ «Ես իմ թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ միանշանակ ասում եմ՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք, բայց եթե կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ապա թող ձայն տան Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն-«Վերածնվող Հայաստան» դաշինքին»,-ասաց նա։ Վանեցյանը, փաստորեն, կտրեց արատավոր շղթան և եթե ընդդիմադիր մյուս ուժերն էլ նույն գիտակցմամբ մոտենան խնդրին, ապա հաղթանակը շատ ավելի մոտ կլինի։
Comments